211652_close_icon
views-count937 դիտում article-date 16:33 20-02-2023

Սուրեն Պապիկյանը ԱՄԷ-ում հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարների հետ

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 20-ին մասնակցել է «ԱՅԴԵՔՍ ԵՎ ՆԱՎԴԵՔՍ 2023» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը, որից հետո մեկնարկել է պաշտպանության նախարարի շրջայցը ցուցահանդեսում ներկայացված ընկերությունների տաղավարներ: Հայտնում է ՊՆ-ն։ 

Սուրեն Պապիկյանը ծանոթացել է ռազմարդյունաբերության մի շարք նորագույն նմուշների, հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, քննարկել ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Շրջայցի ընթացքում նախարար Պապիկյանն այցելել է նաեւ հայկական տաղավար:

Նմանատիպ նյութեր