211652_close_icon
views-count2174 դիտում article-date 23:30 07-09-2019

Հրդեհ Ախուրյան գյուղում. տուժածներ չկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 7-ին, ժամը 14:09-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:40-ին, մարվել՝ 18:28-ին: Պարզվել է, որ այրվել են Ախուրյան գյուղի տներից մեկի բակում կուտակած անասնակեր (մոտ 3000 հակ), «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենայի վրա կուտակած անասնակեր (1 հակ), 2 խնձորի ծառ և «ԶԻԼ» մակնիշի չշահագործվող ավտոմեքենայի խցիկի հատվածն ամբողջությամբ: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են եղել Ախուրյանի համայնքապետարանին պատկանող ավտոամբարձիչ և ինքնաթափ ավտոմեքենա «Kamaz» մակնիշի, ինչպես նաև Ախուրյանի բնակիչներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր