211652_close_icon
views-count6533 դիտում article-date 23:55 07-09-2019

Մեղրիի ոստիկանների բացահայտումը

Սեպտեմբերի 5-ին ոստիկանության Մեղրիի բաժնում մի կին հաղորդում էր ներկայացրել, որ նույն օրը ննջասենյակի բաց պատուհանի ցանցը պոկելու միջոցով, մուտք են գործել տուն և ննջասենյակի զգեստապահարանում գտնվող զարդատուփի միջից գողացել ոսկյա զարդեր, օծանելիք ու մետաղադրամներ։ Մեղրիի քրեական հետախույզները բնակարանային գողությունը բացահայտեցին հաղորդման հաջորդ օրը։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի Սյունիքի մարզի Լեհվազ գյուղում ապրող մի անչափահաս, որին գողություն կատարելուն դրդել է համագյուղացի 21-ամյա մի երիտասարդ։ Նրանք հայտնաբերվել են։ Հայտնաբերվել է նաև գողոնը: Հանգամանքները քննությամբ պարզվում են։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր