37671 դիտում
19:35 27-12-2023
Երևանի Վաղարշյան փողոցում բաց դիտահորը փորձանք է դարձել վարորդների համար. ամեն օր ավտոմեքենաներ են կոտրվում, իսկ «Վեոլիա ջուրը» առաջնորդվում է «էշ, մի սատկի, գարուն կգա»․ պարեկներն էլ ժամեր շարունակ հերթապահություն են իրականացնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այն, որ Երևանում բազմաթիվ դիտահորեր պատուհաս են դարձել վարորդների համար, գաղտնիք չէ։ Գաղտնիք չէ նաև, որ դիտահորերի մեծ մասի կապիտալ վերանորոգման պատասխանատվությունն ընկած է «Վեոլիա ջուր» ընկերության վրա։
Սակայն այդ ընկերությունում կարծես չգիտեն՝ ինչ է վտանգավոր դիտահորն իրենից ներկայացնում վարորդների ու քաղաքացիների համար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտա- Վաղարշյան փողոց խաչմերուկի՝ Շիրվանզադեի դպրոցի հարևանությամբ բաց դիտահորը իսկական փորձանք է դարձել վարորդների համար։
Գրեթե ամեն օր, հիմնականում գիշերային ժամերին, վարորդները կամ ընկնում են այդ դիտահորի մեջ՝ կոտրելով ավտոմեքենաների անվահեծանները, կամ էլ անցնում են դիտահորի վրայով ու կափարիչն, ասես «Մակարովի գյուլի» նման, թռնում է։
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի կարգադրությամբ մի քանի անգամ «Վեոլիա ջուր» ընկերության փոխարեն թաղապետարանի աշխատակիցներն են դեմն առել, սակայն այն ամբողջովին վերանորոգելու ու վտանգը հիմնովին վերացնելու համար աշխատանքները պետք է կատարի «Վեոլիա ջուրը»։
Այսօր` դեկտեմբերի 27-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Խաչիկ Հաննեյանն ու կրտսեր պարեկ Ռոբերտ Ղազազյանը ասես ժամապահ լինեին. մի քանի ժամ շարունակ ծառայություն են կատարել բաց դիտահորի մոտ, որպեսզի վարորդները հերթական անգամ փորձանքի չգան, մինչև որոշ ժամանակ անց բնակիչները դիտահորի կափարիչը գտան, սակայն դա հարցի վերջնական լուծում չէ։
Իսկ «Վեոլիա ջուրը» ճիշտ կանի օպերատիվորեն խնդիրը լուծի, հակառակ դեպքում բնակիչներ ու վարորդները, Ամանորին ընդառաջ, ամենաքաղցր խոսքերը կշարունակեն ուղղել «Վեոլիա ջրի» հասցեին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2014 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)