Ալեքսանդր Կարապետյանը ամոթանք է տվել Բոնուչիին
Հայաստանի հավաքականի և «Սոչիի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը դիմել է Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչիին:
Եվրո-2020ի որակավորման [url=https://https://shamshyan.com/hy/article/2019/09/05/1134375/]խաղում[/url]՝ Հայաստանի և Իտալիայի միջև (1:3), Կարապետյանը կասկածելի կարմիր քարտ ստացավ Բոնուչիի հետ բախվելուց հետո:
«Ես շատ եմ հարգում այն ամենը, ինչին հասել ես ֆուտբոլային կյանքում, բայց սա խայտառակություն է», գրել է Կարապետյանն իր ինստագրամում՝ ակնարկելով իտալացի ֆուտբոլիստի սիմուլյացիան: