211652_close_icon
views-count41445 դիտում article-date 13:18 06-09-2019

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. 41-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. կա 6 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 02։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 41-ամյա Աշոտ Գ-ն իր վարած Opel Zafira մակնիշի 35 ՍA 325 համարանիշի ավտոմեենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 145կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 30-ամյա Աշոտ Ա-ն, Արարատի մարզի բնակիչ՝ 29-ամյա Արթուր Հ-ն, Երևանի բնակիչ՝ 62-ամյա Ռուզաննա Մ-ն, Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 48-ամյա Սիրուշ Ս-ն, Երևանի բնակիչ՝ 54-ամյա Ռուզաննա Գ-ն, Երևանի բնակիչ՝ 59-ամյա Վարսենիկ Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայր են ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր