211652_close_icon
views-count92820 դիտում article-date 11:40 06-09-2019

Արտակարգ դեպք Երևանում. անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթ Բեկի փողոցում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, այնուհետև բախվել Opel-ին և դիմել փախուստի. հետիոտներից մեկը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթ Բեկի փողոցում՝ թիվ 106/5 հասցեի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ 49-ամյա Արթուր Ս-ին և 42-ամյա Սևակ Ս-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդն այնուհետև դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Երևանի բակիչ՝ 81-ամյա Հայկ Գ-ի վարած Opel մակնիշի 35 FՏ 619 համարանիշի ավտոմեքենային ու դիմել փախուստի։ Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ որոշ ժամանակ անց Սևակ Ս-ն, գիտակցության չգալով, մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և հետաքննիչ Սարգսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ հետաքննիչ Սարգսյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպրտային հանցագործությունների քննության բաժին։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթը կատարած, այնուհետև Opel-ին բախված ու դեպքի վայրից փախուստի դիմած ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր