211652_close_icon
views-count2281 դիտում article-date 17:40 05-09-2019

Ֆրանսիական THALES Group-ի հետ քննարկվել են Հայաստանում գործունեություն ծավալելու հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր հանդիպել է ֆրանսիական «Թալես» ընկերության ներկայսցուցիչների հետ: Նախարարն իր ողջույնի խոսքում նշել է.«Բարի գալուստ Հայաստան: Լիահույս ենք, որ այցի ընթացքում կբացահայտեք Հայաստանը: Ներդրողների աջակցման մեր թիմը պատրաստակամ է արձագանքել այն բոլոր հարցերին, որ կծագեն ձեզ մոտ»: Ընկերության ներկայացուցիչ Պոլ Ռեմին նշել է, որ պատվիրակությունը գույքագրում է Հայաստանում առկա հնարավորությունները` այստեղ գործունեություն ծավալելու և ծրագրեր իրականացնելու նպատակով: Նախատեսվում են հանդիպումներ պետական մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև նորարարական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող հայկական ընկերությունների հետ: Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է բարձր տեխնոլոգիաների վրա հենված տնտեսության խթանումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները համագործակցության շրջանակի վերաբերյալ: THALES Group-ը ֆրանսիական ընկերություն է, որը պատրաստում է էլեկտրոնային համակարգեր և մատուցում ծառայություններ ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային և անվտանգության ոլորտներում:

Նմանատիպ նյութեր