1754 դիտում
10:10 05-09-2019
Ընդդիմադիր դաշտի որոշակի հատվածում հնարավոր է յուրատեսակ քաղաքական կոնսոլիդացիա. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին շատ է խոսվում քաղաքական տարբեր կոնսոլիդացիաների ու կոնսենսուսների մասին, փորձագետներն ու մասնագետներն առիթը բաց չեն թողնում թեմայի հետ կապված ամենատարբեր մեկնաբանություններ ու տարբերակներ ներկայացնել։
Այս առիթով «Փաստ» թերթի մոսկովյան աղբյուրը մի ուշագրավ տեղեկատվություն է փոխանցել, ըստ որի՝ ՀՀ քաղաքական դաշտում որոշակի ուրվագիծ է նշմարվում, որը մինչև 2020 թվականը կարող է ուրույն ազդեցություն ունենալ ՀՀ քաղաքական իրադարձությունների վրա։
Ըստ տեղեկությունների՝ ընդդիմադիր դաշտի որոշակի հատվածում հնարավոր է յուրատեսակ քաղաքական կոնսոլիդացիա, որի արդյունքում հնարավոր է ներկայացվի մեկ միասնական թեկնածու, որն էլ կղեկավարի ընդդիմադիր դաշտի այդ սեգմենտը։
Թերթին հայտնի են դարձել այդ բլոկի առաջիկա հնարավոր թեկնածուների անունները. խոսքը նախկին վարչապետներ Կարեն Կարապետյանի և Տիգրան Սարգսյանի մասին է։ Ռուսական շրջանակներն այս պահին ավելի հակված են Սարգսյանի թեկնածությանը. ըստ տեղեկությունների, վերջիններս նման քայլերով հույս ունեն հայ-ռուսական փխրուն դարձած հարաբերությունները հստակեցնել և շտկել»»,-գրում է թերթը:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4716 դիտում
09:26 02-08-2019
Ընդդիմադիր նոր կոնսոլիդացիա․ կուսակցությունների թիվը կանցնի երկու տասնյակը․ «Փաստ»
1817 դիտում
10:27 22-07-2015
Հայաստանում ընդդիմադիր նոր օրակարգ և նոր կոնսոլիդացիա է ձևավորվում. Արամ Կարապետյան. ՀԺ
1222 դիտում
07:52 25-05-2024
Քաղաքական դաշտը համախմբվել է «կոնսոլիդացիա -1» սկզբունքով. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9133 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան