Հենրիխ Մխիթարյան. Կփորձենք պատվով հանդես գալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի J խմբի Հայաստան-Իտալիա հանդիպումից առաջ նախախաղային ասուլիս տվեցին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը և թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը.
Նոր ակումբ տեղափոխության մասին խոսելիս Մխիթարյանն ասաց.
«Ամեն ինչ տեղի ունեցավ վերջին օրը: «Տոտենհեմի» հետ խաղից հետո զանգ ստացա գործակալիս կողմից ու ասաց, որ պետք է մեկնեմ Հռոմ բուժզննման:
Կարծում եմ՝ շատ լավ հնարավորություն է ինձ համար, քանի որ «Արսենալում» շատ հանդիպումներ չէի անցկացնում ու որոշեցի տեղափոխվել մի թիմ, որտեղ մարզիչն ավելի շատ վստահ կլինի ու կօգտագործի իմ որակները: Դա է պատճառը, որ տեղափոխվեցի «Ռոմա»:
Մանրամասները՝ տեսանյութում