211652_close_icon
views-count880 դիտում article-date 18:52 04-09-2019

Երևանում տղամարդը կամավոր հանձնել է զինամթերք

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 3-ին, ժամը 17.30-ին, բաժին է ներկայացել 66-ամյա մի տղամարդ և կամավոր հանձնել տարբեր տրամաչափի 95 փամփուշտ և 2 նռնակ: Ըստ նրա՝ զինամթերքը պատկանել է Արցախյան ազատամարտի մասնակից հանգուցյալ հորը: Նշանակվել է փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր