211652_close_icon
views-count1361 դիտում article-date 11:28 04-09-2019

Այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստանից մրգային գինիների արտահանումն աճել է 41 %-ով. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մրգային գինիների արտահանման վերաբերյալ տվյալներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում: Փաշինյանը գրել է. «Այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստանից մրգային գինիների արտահանումն աճել է 41 տոկոսով. արտահանվել է շուրջ 6.3 միլիոն դոլարի մրգային գինի: Անկեղծ ասած՝ նախկինում միշտ կասկածով եմ վերաբերվել այս արտադրատեսակին, բայց այս տարի Սարյան փողոցում տեղի ունեցած գինու փառատոնի ընթացքում համոզվեցի, որ հայաստանցի գինեգործներին հաջողվել է հատկապես նռան գինին հասցնել բոլորովին նոր՝ բարձր մակարդակի եւ այս ապրանքատեսակը հայկական նոր բրենդ դառնալու բոլոր հնարավորություններն ունի»:

Նմանատիպ նյութեր