Այս տարվա օգոստոսի դրությամբ ԵՏՄ երկրներ արտահանված թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն աճել է 90 %-ով. գյուղփոխնախարար
2016-ի օգոստոսի դրությամբ, Հայաստանի կողմից ԵՏՄ երկրներ արտահանված թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն աճել է 90 տոկոսով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը` բխեցնելով, որ Եվրասիական տնտեսական միության տարածքն այսօրվա դրությամբ ամենաարդիական շուկան է:
Ա. Հարությունյանի կարծիքով՝ աճը պայմանավորված է բոլոր տեսակի՝ սննդամթերքի անվտանգության, սահմանային վերահսկողության և այլ ընթացակարգերի դյուրացմամբ, ինչը փոքր և միջին արտադրողներին հնարավորություն է տալիս դուրս գալ ԵԱՏՄ շուկա:
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ է արվում ԵՏՄ այլ անդամ պետությունների շուկաներ ևս գյուղատնտեսական ապրանքներ արտահանելու համար, գյուղփոխնախարարը դրական պատասխան տվեց, նախարարությունը քայլեր է ձեռնարկում գյուղատնտեսական մթերքների արտահանումը դեպի Ղազախստանի շուկա ապահովելու համար:
Ըստ որում, կան գյուղմթերքը ԵՏՄ-ից դուրս 10 երկրներ հասցնելու ծրագրեր և այդ 10 երկրների հետ առաջիկայում կկնքվեն ազատ առևտրի իրականացման պայմանագրեր:
Թեև փոխնախարարը չթաքցրեց, որ թարմ պտուղ-բանջարեղենի առումով հիմնական աճը պայմանավորված է եղել ՌԴ շուկայով: Առաջիկայում տեղի է ունենալու միջկառավարական հանձնաժողովի նիստ, որի հիմնական թեման լոգիստիկայի ապահովումն է։