211652_close_icon
views-count69380 դիտում article-date 23:59 03-09-2019

Ողբերգական ու առեղծվածային դեպք Սյունիքի մարզում. արոտավայրում հայտնաբերվել են գլխի գագաթային շրջանի ջնջխված վերքով 51-ամյա տղամարդու և կզակի շրջանի հրազենային վնասվածքով 27-ամյա երիտասարդի դիեր

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Տորունիք գյուղի դիմացի այգիներում հրազենից մահացած վիճակում դիեր կան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժանակավաոր պաշտոանակատար Գարիկ Մուրադյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Ա. Գրիգորյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննինչները պարզել են, որ նույն օրը, ժամը 15:30-ի սահմաններում Տորունիք գյուղի բնակիչ, 27-ամյա Սամսոն Ղ.-ն իրենց գյուղից դեպի Դաստակերտ տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածից 1.5 կմ հեռավորությամբ գտնվող արոտավայրում հայտնաբերել է գլխի գագաթային շրջանի ջնջխված վերքով իր հոր՝ 51-ամյա Սամվել Ղ.-ի դին, ում պարանոցի ծոծրակային հատվածում առկա է եղել 30-20 սմ չափերի արնանման հետքերով քար: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հոր դիակից 1 մետր հեռավորության վրա Սամսոն Ղ.-ն հայտնաբերել է համագյուղացի, 27-ամյա Նելսոն Ա.-ի դին՝ կզակի շրջանի հրազենային վնասվածքով: Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները Նելսոն Ա.-ի դիաի կողքին հայտնաբերել են 16 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաոքննություններ, այդ թվում՝ դիերի դատաբժշկական, ինչպես նաև դատաձգաբանական, դատակենսաբանական, դատաքիմիական և դատահետքաբանական: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր