211652_close_icon
views-count1435 դիտում article-date 18:29 03-09-2019

ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը ՌԴ-ում մասնակցել է երկաթուղային զորքերի հատուկ զորավարժությանը

ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանի գլխավորությամբ օգոստոսի 27-ից 31-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա և Սիզրան քաղաքներում մասնակցել է Կենտրոնական շրջանի նյութատեխնիկական ապահովման ուժերի հետ անցկացված երկաթուղային զորքերի հատուկ զորավարժությանը։ Այցի շրջանակներում ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը հանդիպել է ՌԴ երկաթուղային զորքերի գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Օլեգ Կոսենկովի հետ, քննարկել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջև ռազմական հաղորդակցության ոլորտում համագործակցության հեռանկարները:

Նմանատիպ նյութեր