211652_close_icon
views-count714 դիտում article-date 13:28 03-09-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 2-ից 3-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 2-ից 3-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 46 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 13, խարդախության` 7, անձնական ունեցվածքի գողության՝ 4, յուրացման կամ վատնման՝ 3, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և ծեծի՝ 2-ական, սպանության, ավտոմեքենա փախցնելու, գույքի դիտավորությամբ ոչնչացման, համակարգչային հանցագործության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի, խաբեությամբ գույքային վնաս պատճառելու և դատական ակտը չկատարելու ՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 2-ը: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր