ՀՀ դեսպանները կրկին հրավիրվել են Ազգային ժողով․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ վերջերս տեղի ունեցած «դեսպանահավաքի» ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախատել է տարբեր երկրներում հավատարմագրված ՀՀ դեսպաններին, թե՝ ոչինչ չեք անում մեր տնտեսության համար՝ ոչ ներդրումներ եք բերում, ոչ առևտրաշրջանառությունն ու տնտեսական կապերն եք զարգացնում, ձեզ ինչո՞ւ ենք պահում՝ այդքան փող ծախսում:
Սակայն պարզվում է՝ դեսպաններն այսքանով չեն «պրծել», այսօր ԱԺ տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում նախատեսված է հյուրընկալել ԵԱՏՄ երկրների, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում և Վրաստանում մեր արտակարգ և լիազոր դեսպաններին, որոնց առաջ այս անգամ հարցեր և խնդիրներ կբարձրացնեն պատգամավորները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]