2407 դիտում
11:41 18-02-2020
Արտակ Դավթյանը բանակում տեղի ունեցած դեպքերի քննարկման համար հրավիրվել է Ազգային ժողով
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հրավիրվել է Ազգային ժողով՝ բանակում վերջին շրջանում տեղի ունեցած մտահոգիչ դեպքերի քննարկման համար:
«[url=https://armenpress.am/arm/news/1005295.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ փետրվարի 18-ին քննարկումը կազմակերպել են Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի և Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովները:
Պատգամավորների ու շտաբի պետի քննարկմանը ներկա են նաև Զինված ուժերի մի շարք բարձրաստիճան սպաներ: Խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ հանդիպումն ընթանալու է փակ ռեժիմով, սակայն վերջում իրենք կպատասխանեն լրագրողների հարցերին:
Նմանատիպ նյութեր
15810 դիտում
09:57 07-04-2021
Արտակ Դավթյանը վենդետա է սկսել բանակում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
2164 դիտում
10:20 05-02-2025
«Պահը կգա, օրը կգա, և բոլորն էլ կիմանան ճիշտը». Հենրիխ Մխիթարյան. «Ազատություն»
1039 դիտում
10:15 05-02-2025
Հալալ է ռուսներին, որ Մեղրիի փոխանակման ռուս-թուրքական ծրագիրը գցել են ամերիկացիների գրպանը. «ՉԻ»