211652_close_icon
views-count4657 դիտում article-date 22:22 02-09-2019

ՖԱՖ-ը հայտարարություն է տարածել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեպտեմբերի 5-ին «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Եվրո-2020-ի խմբային փուլի` մեզ համար կարևորագույն հանդիպումներից մեկը Իտալիայի ազգային հավաքականի դեմ։ Դեպի մարզադաշտ երկրպագուների միասնական երթը սպասվում է լինել վերջին տարիների ամենատպավորիչն ու մարդաշատը։ Կարևոր չէ՝ որ տրիբունայից եք աջակցելու մեր ընտրանուն, եկե՛ք խաղից ժամեր առաջ ֆուտբոլային տոնի վերածենք Երևանի կենտրոնը։ Հավաքվում ենք սեպտեմբերի 5-ին՝ ժամը 16։30-ին, Օպերա՝ Արամ Խաչատրյանի արձանի մոտ։ Լինում ենք եռագույններով և երկրպագուական շարֆերով։ Դեպի մարզադաշտ երթը կմեկնարկի` 18։15-ին։ FAF-ը լինելու է սև շապիկներով.մեր տրիբունան արևելյանն է։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր