Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 160.5 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ՝ 38-ամյա Սաթենիկ Մ-ի վարած Opel Astra մակնիշի 35 AR 786 համարանիշի և Սյունիքի մարզի բնակիչ՝ 50-ամյա Վարդան Ա-ի վարած Mercedes մակնիշի 35 PQ 946 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ, 66-ամյա Աշոտ Մ-ն, 52-ամյա Սուսաննա Ա-ն, Mercedes-ի վարորդ Վարդան Ա-ն և մի քանի ամսական Մարկ Մ-ն տեղափոխվել են «Վայքի բուժմիավորուոմ» ՓԲԸ։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գրիգորյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Համբարձումյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նապապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Սաթենիկ Մ-ն աշխատում է «Ամերիաբանկ»-ում՝ որպես վարկային մասնագետ, իսկ վիրավորներից Աշոտ Մ-ն՝ Կապանի թիվ 6 դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ։
Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները տուժածներին մոտեցրել են օպերատիվորեն ժամանել են Վայք հիվանդանոցի շտապօգնության ավտմեքենաներին, այնուհետև փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները, հոսանքազրկել ավտոմեքենաներն ու սահմանազատել տարածքը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը. վիրավորների մեջ են բանկի վարկային մասնագետը, դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչը և մի քանի ամսական երեխան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2019.09.02 10:49


Twitter
Вконтакте
Одноклассники
Google+
