211652_close_icon

ՀՀ դեսպաններն ու դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները շրջայց են կատարել Արցախի զորամասերից մեկում. ՖՈՏՈՇԱՐՔ

views-count3526 դիտում article-date 21:53 01-09-2019
Աշխատանքային այցով Արցախում գտնվող արտերկրում Հայաստանի Հանրապետության դեսպաններն ու դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 1-ին այցելել են հյուսիսային ուղղությամբ գործող զորամասերից մեկի մշտական տեղակայման վայր: Ինչպես հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, դեսպաններն ու դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները շրջայց են կատարել զորամասում, շփվել հրամանատարության ու ժամկետային զինծառայողների հետ, ծանոթացել նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին, պատասխանել վերջիններիս հետաքրքրող հարցերին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր