211652_close_icon
views-count2149 դիտում article-date 22:16 31-08-2019

Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում բռնկված հրդեհը մարվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 31-ին, ժամը 06:55-ին Սարավան գյուղում բռնկված հրդեհի տարածքում իրականացվում է հետախուզում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության մեկ օպերատիվ խումբ և 2 փրկարար: Հրդեհը մարվել է ժամը 19:11-ին: Այրվել է 6.5 հա անտառածածկ տարածք; Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին, ժամը 11:59-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում՝ անտառածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել: Օգոստոսի 28-ին հրդեհի մակերեսը կազմել է մոտ 6.5 հա անտառածածկ տարածք: Օգոստոսի 29-ին ժամը 12:16-ին Սարավան գյուղում բռնկված հրդեհը հաջողվել է մեկուսացնել. հրդեհի ակտիվ օջախներ չեն հայտնաբերվել: Օգոստոսի 30-ին Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում բռնկված հրդեհի տարածքում իրականացվել է հետախուզում: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են փրկարար ծառայողներ, զինծառայողներ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մարզի անտառտնտեսության մասնաճյուղի, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցներ, «Լիդիան Արմենիա» երկրաբանահետախուզական կազմակերպությունից երկու թրթուրավոր տեխնիկա, մեկ ջրցան (12 տոննա), ինչպես նաև ԱԻՆ-ում վերապատրաստում անցած «Լիդիան Արմենիա» կազմակերպության արագ արձագանքման խումբը և քաղաքացիներ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր