7514 դիտում
10:30 28-09-2017
Չարենցավանի հավերժ քաղաքապետի ունեցվածքը. 20 հողամաս, 2 բնակարան, 42 մլն դրամ, 22 մլն 580 հազար դրամի բաժնեմաս ու բաժնետոմս. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավանի հավերժ քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, պարզվում է, բավականին ունեցվածք է հասցրել դիզել:
«Ժողովուրդ» օրաթերթը նրա պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ քաղաքապետն ունի երկու բնակարան, երեք ավտոտնակ, հասարակական նշանակության մեկ շինություն, 20 հատ հողամաս և երկու հատ «Hyundai Sonata 2.4», «Hyundai Sonata 2.5 L» մակնիշի ավտոմեքենաներ:
Այսքանով դեռ չի ավարտվում որդի Շահգալդյանի ունեցվածքը. նա երեք ընկերություններում ունի 22 մլն 580 հազար դրամի բաժնեմաս ու բաժնետոմս: Դրամական միջոցը կազմել է 42 մլն դրամ: Եվ սա այն դեպքում, երբ քաղաքապետի ամսական աշխատավարձը կազմում է 103 հազար դրամ, որն էլ նա որպես եկամուտ է հայտարարագրել:
Բացի այս՝ նա ունի նաև մեկ ընկերությունից ստացած 3 մլն դրամի չափով շահաբաժին:
Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի` Շահգալդյանը մտադիր է կրկին առաջադրվել նոյեմբերի 5-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1108 դիտում
08:00 19-06-2024
12 մլն արժողությամբ նոր հողամաս Ջրվեժում. մարզպետ Կարեն Սարգսյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3232 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը