211652_close_icon
views-count43368 դիտում article-date 22:41 30-08-2019

Էրեբունու ոստիկանները օրերի ընթացքում հայտնաբերեցին Երևանում իրանցի գործարարից մոտ 26 հազար դոլար հափշտակողին. նա նախկինում մոտ 20 տարի եղել է դատված

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստսոսի 30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչ, 50-ամյա Հարություն Համբարձումյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրա նկատմամբ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 177 հոդվածւի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Քննիչի որոշմամբ Հ. Համբարձումյանը ձերբակալվել է: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այս տարվա օգոստոսի 22-ին ոստիկանություն է դիմել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 47-ամյա Մոհսեն Հասսան Թոուփչհիփուր Արդալիինը և հայտնել, որ նույն օրը ժամը 13:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի փողոցի 42 հասցեում գործող «Արիա Էսթիլ» ՍՊԸ-ի իր աշխատասենյակից անհայտ անձը կամ անձինք գողացել են 3 մլն 500 հազար դրամ և 14 հազար 500 դոլար: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ իրանցին նշված ՍՊԸ-ի տնօրենն է, իսկ գումարը աշխատասենյակում եղել է պահարանում սև գույնի պայուսակի մեջ: Կասկածյալ Հ. Համբարձումյանին Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են Նոր Նորք վարչական շրջանում: Ֆոտոլրագրողի տեղեկություներով՝ նա մոտ 20 տարի եղել է դատապարտված: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր