211652_close_icon
views-count35606 դիտում article-date 20:56 30-08-2019

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են ГАЗель-ն ու Audi-ն. վերջինը գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է ձորակում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:25-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել են 29-ամյա Սամվել Ա.-ի վարած ГАЗель մակնիշի 36 AG 933. համարանիշի և 29-ամյա Հայկ Բ.-ի վարած Audi մակնիշի 24 ՍՏ 048 համարանիշի ավտոմեքենաները; Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Audi-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ճանապարհի հարակից առվակում: Վթարի հետևանքով Audi-ի վարորդ Հայկ Բ.-ն և նրա ուղևոր, 23-ամյա Ժիրայր Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էջմիածին բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, այնուհետև փակել գազաբալոնների փականներն ու սահմանազատել տարածքը, որից հետո ճանապարհային ոստիկանների ու քաղաքացիների օգնությամբ հատուկ տեխնիկայի միջոցով Audi-ն դուրս են բերել անվտանգ վայր: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր