1779 դիտում
16:23 30-08-2019
Սեպտեմբերից ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկը կվերսկսի էլեկտրամատակարարումները
Սեպտեմբերից Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկը կվերսկսի էլեկտրաէներգիայի մատակարարումները։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ղեկավար Աշոտ Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ դա տեղի կունենա անվտանգության պահանջներին համապատասխանության լրացուցիչ հետազոտությունների անցկացումից հետո։ «Կոմիտեն հաջորդ շաբաթ կուսումնասիրի էլեկտրաէներգիայի արտադրությունը վերսկսելու ՀԱԷԿ հայտը»,- ավելացրել է նա։
Մարտիրոսյանը նշել է, որ 2016-ին սկսված աշխատանքները կավարտվեն 2021 թվականին եւ իրականացվում են գրաֆիկից որոշակի շեղումով, ինչը կապված է ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառների հետ, քանի որ աշխատանքների ծավալը շատ մեծ է։ Գնահատման աշխատանքները տարվում են երկու փուլով։ Առաջին փուլում գնահատվում է ռեսուրսի առկայությունն ԱԷԿ անվտանգ շահագործման համար 10 տարի ժամկետով։ Աշխատանքի մեծ մասն արդեն կատարված է, տեղի է ունեցել հաջող փորձարկում»,- նշել է Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նախագիծը կապված է ռեսուրսի վերականգնման եւ 10 տարով կայանի աշխատանքի երկարացման, ինչպես նաեւ ԱԷԿ անվտանգության մակարդակի եւ արդյունավետության բարձրացման հետ։
Նմանատիպ նյութեր
1615 դիտում
12:28 16-04-2022
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը կանգնել է պլանային նախազգուշական վերանորոգման
664 դիտում
10:52 05-05-2023
Մայիսի 5-ից ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը կանգնել է ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման
Այս բաժնից
568 դիտում
15:14 27-12-2024
Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն է տարածել ամանորյա ուղերձների հեռարձակման վերաբերյալ