211652_close_icon
views-count674 դիտում article-date 13:07 30-08-2019

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 53 հրդեհ. հրդեհաշիջմանը ներգրավվել է 67 մարտական հաշվարկ և 4 օպերատիվ խումբ

Օգոստոսի 29-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 30 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանում՝ 350 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 400 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 200 քմ, Ավան վարչական շրջանում՝ 600 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 1500 քմ, Արագածոտնի մարզի Ագարակավան գյուղում՝ 7 հա, Ծաղկաշեն գյուղում՝ 5 հա, Արարատի մարզի Նորաշեն գյուղում՝ 9000 քմ, Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում՝ 1000 քմ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում՝ 2000 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 5000 քմ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 3 հա, 4000 քմ, Հրազդան քաղաքում՝ 200 քմ, Չարենցավան քաղաքում՝ 300 քմ, Նոր Հաճն քաղաքում՝ 4 հա և 250 պտղատու ծառ՝ մասամբ, Բյուրեղավան քաղաքում՝ 1500 քմ, Զովունի գյուղում՝ 3 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 2000 քմ, 1.5 հա, Կամո գյուղում՝ 50 հա խոտածածկույթ և ցորենի հնձած արտ, Սպանդարյան-Գեղանիստ ավտոճանապարհին՝ 3 հա ցորենի հնձած արտ, Սյունիքի մարզի Շրվենանց գյուղում՝ 800 քմ, Սյունիք գյուղում՝ 2000 քմ, Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին՝ 1500 քմ, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ 4000 քմ, Ազատամուտ գյուղում՝ 1 հա, 1500 քմ, Նավուր գյուղում՝ 1.5 հա, Այգեպար գյուղում՝ 200 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր