3061 դիտում
21:25 29-08-2019
Մոսկվան և Անկարան կարող են «միավորել ուժերը»՝ Վլադիմիր Պուտին
Թուրքիայի և Ռուսաստանի առաջնոդները խորը մտահոգություն են հայտնել Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածում ընթացող ռազմական գործողությունների կապակցությամբ: Անկարան զգուշացրել է, որ կդիմի համապատասխան քայլերի իր ստորաբաժանումների անվտանգությունը ապահովելու համար, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5060604.html]Ամերիկայի Ձայնը[/url]:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդիպումից հետո հույս են հայտնել, որ միասնաբար կնվազեցնեն լարվածությունը Իդլիբի նահանգում:
«Իդլիբի գոտիում իրավիճակը լուրջ մտահոգում է մեզ և մեր թուրք գործընկերներին»,- նշել է նախագահ Պուտինը:
Նա ընդգծել է, որ իրենք հասկանում են թուրքական կողմի մտահոգությունները՝ կապված հարավային սահմանի անվտանգության հետ՝ ընդգծելով դրանց արդարացի լինելը:
Ռուսաստանի առաջնորդը հատնել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել միասնական քայլեր ձեռնարկելու հարցում ՝ Իդլիբում իրավիճակը կայունացնելու համար, սակայն չի տրամադրել որևէ այլ մանրամասներ:
Հիշեցնենք, որ Իդլիբի շրջանում ռուսական աջակցության ներքո գտնվող նախագահ Ասադի ուժերը սկսել են ռազմական գործողություններ ընդդեմ ընդդիմադիր զինյալների: Այստեղ են գտնվում նաև թուրքական ստորաբաժանումները:
Նախագահ Էրդողանն իր հերթին հայտնեց, որ թուրքական կողմը կդիմի բոլոր անհրաժեշտ քայլերի իրենց ստորաբաժանումների անվտանգությունն ապահովելու համար:
Երկու նախագահները քննարկել են նաև տեխնոլոգիայի ասպարեզում համագործակցության հեռանկարները: Առաջնորդներն այցելեցին MAKS-2019 տեխնոլոգիական ցուցահանդեսը Մոսկվայում:
«Մենք կարող ենք միավորել ուժերն այն ոլորտներում, որտեղ մեր փորձն առավել արդյունավետ է եւ պահանջված», - նշել է Վլադիմիր Պուտինը:
Նմանատիպ նյութեր
2867 դիտում
15:19 08-06-2017
Թրամփը կոչ է արել Պարսից ծովածոցի երկրներին միավորել ուժերը ահաբեկչության դեմ պայքարում
3052 դիտում
13:29 19-06-2017
Միավորել ուժերը, բազմապատկել հնարավորություններն ու շտկել մեր կեցվածքը աշխարհի նիստուկացում
1092 դիտում
14:56 10-06-2015
Մոսկվան և Անկարան պայմանավորվածություն են ձեռք բերել գազի սակագնի շուրջ
Այս բաժնից
1048 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1132 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1021 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ