Քրեական ենթամշակույթի մարդկանց ապրելու ուղարկել իրենց տուն՝ բանտ. Փաշինյան
Գրոծադիրն ընդունել է օրենսդրական նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել քրեական աստիճանակարգության, բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, եթե բացակայում են Քրեական օրենսգրքի 222-րդ կամ 223-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշները՝ բանդիտիզմ և մասնակցություն հանցավոր համագործակցությանը։
Նախագիծը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Վերջինս նշեց, որ միաժամանակ այս մասով նախատեսված է խրախուսական նորմ այն մասնակցի համար, ով կբացահայտի խումբը կամ կնպաստի տվյալ խմբի գործունեության խափանմանը։ Իսկ որպես խրախուսական նորմ՝ սահմանվում է քրեական պատասխանատվությունից ազատվելը։
Իր հերթին, վարչապետը նշեց, որ այս ամենի մեջ ներգրավված անձինք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։
«Այս ենթամշակույթի մարդիկ բանտը համարում են իրենց տունը, և, հետևաբար, պետք է նրանց բոլորին ուղարկել իրենց տուն՝ ապրելու»,-ասաց Փաինյանը։
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ ասաց, որ քրեական ենթամշակույթում ներգրավված անձինք շատ անգամ էականորեն վնասում են հանցագործությունների բացահայտմանը։
Փաթեթի ընդունմանը կողմ հանդես եկավ նաև ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: