211652_close_icon
views-count2073 դիտում article-date 15:11 29-08-2019

Երևանի, Կոտայքի և Սյունիքի մարզերի որոշ բնակավայրերում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 30-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մազմանյան փողոցի թիվ 5/9, 47/7, Նորաշեն թաղամասի թիվ 12/16 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի, ժամը 08.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի, ինչպես նաև Բռնակոթ, Շաքի, Ույծ և Իշխանասար գյուղերի գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր