2515 դիտում
14:01 29-08-2019
Երկնիշ տնտեսական աճ արձանագրելը ֆանտաստիկայի ժանրից չէ. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրակացությամբ՝ երկրում երկնիշ տնտեսական աճ արձանագրելը ֆանտաստիկայի ժանրից չէ: Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ըստ Կենտրոնական բանկի տեղեկանքի, վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում դրամային վարկային տոկոսադրույքները երեք տոկոսով իջել են: «Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 8,1 տոկոսով: Իմ եզրակացությունն այն է, որ իսկապես, երկնիշ տնտեսական աճ արձանագրելը ֆանտաստիկայի ժանրից չէ: Մենք կապիտալ ներդրումների ծավալների ժամկետների տեմպի հետ կապված խնդիր ունենք, և եթե դա արդյունավետ լուծված լիներ, տնտեսական ցուցանիշներն ավելի բարձր կլինեին», - «[url=https://armenpress.am/arm/news/986265.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ ընդգծեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այժմ ամենակարևոր աշխատանքը 2020 թվականի կապիտալ ծախսերի պլանավորումն է, մրցույթների պատշաճ անցկացումը:
«Պետք է հաշվի առնել ոչ միայն բյուջետային նախատեսված միջոցները, այլ նաև հավելյալ միջոցները, որոնք կարող են գոյանալ և այդ դեպքում չպետք է շաբաթներով քննարկենք, թե ինչի վրա ծախսենք, այսինքն` պետք է սեղանի վրա պատրաստի նախագծեր ունենանք: Ցանկացած լավ նորություն իր հետ բերում է որոշակի լարվածություն, որ տեմպը, տրամադրությունը չկորցնենք, և դրա համար կա մի ճանապարհ՝ աշխատել, աշխատել, աշխատել, և դա առաջին հերթին վերաբերում է մեզ՝ կառավարությանը», - նկատեց վարչապետը:
Նմանատիպ նյութեր
15681 դիտում
22:36 02-05-2017
Մանդատից հրաժարվելու իմ դիմումը ֆանտաստիկայի ժանրից է, չեմ հրաժարվել, չեմ էլ հրաժարվելու. Նապոլեոն Ազիզյան. Tert.am
11351 դիտում
18:27 27-09-2017
Անհնարինը՝ հնարավոր. չտեսնող մարդկանց համար Արարատի գագաթ բարձրանալը ամենևին ֆանտաստիկայի ժանրից չէ
5302 դիտում
22:56 18-05-2019
Լուսինե Ղուկասյան. Հայաստանում գնացքի տոմսի ամրագրումը ֆանտաստիկայի ժանրից է
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»