5272 դիտում
22:56 18-05-2019
Լուսինե Ղուկասյան. Հայաստանում գնացքի տոմսի ամրագրումը ֆանտաստիկայի ժանրից է
Լուսինե Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Հայաստանում ինչպե՞ս կզարգանա զբոսաշրջությունը, ինչպե՞ս Գյումրին կդառնա զբոսաշրջության կենտրոն, եթե ՏՏ ոլորտում «առաջադեմ» համարվող երկրում գնացքի տոմսի ամրագրումը ֆանտաստիկայի ժանրից է։
Առավոտյան ժամը 8:30-ից կայարանում 80-ից ավել զբոսաշրջիկներ, մեզ նման հասարակ մահկանացուներ սպասում էին, որ վերջապես կբացվի դրամարկղը ու տոմս կվաճառեն, այն էլ պարզվեց, տակից վաճառելու մշակույթը դեռ չի վերացել, ու տոմսերը վաղու՛ց արդեն տերեր ունեն։
Իսկ երբ փորձեցինք հասկանալ, թե այդ ինչպես ստացվեց, կայարանապետ Արթուր Գեւորգյանը պատասխանեց, դե տոմսերը սահմանափակ են, կարծես թե մենք դա չգիտեինք ու առաջարկեց բողոքել Տիգրան Մեծ 50 հասցեում։ Փաստորեն մեզ մոտ դեռեւս գործում է «կարեւորը ես չեմ մեղավոր, գնացեք բողոքեք սկզբունքը»։ Իսկ այլ տարբերակ մտածել, օգնել տուրիստներին, որ այլ կերպ հասնեն Գյումրի, մտքներով չէր էլ անցել։
Իմ լրագրող ընկերներ ջան, խնդրում եմ անդրադառնալ այս հարցին, քանի որ փորձը ցույց է տալիս, որ դուք եք կարողանում «հարց լուծել»»։
Նմանատիպ նյութեր
15639 դիտում
22:36 02-05-2017
Մանդատից հրաժարվելու իմ դիմումը ֆանտաստիկայի ժանրից է, չեմ հրաժարվել, չեմ էլ հրաժարվելու. Նապոլեոն Ազիզյան. Tert.am
11309 դիտում
18:27 27-09-2017
Անհնարինը՝ հնարավոր. չտեսնող մարդկանց համար Արարատի գագաթ բարձրանալը ամենևին ֆանտաստիկայի ժանրից չէ
2476 դիտում
14:01 29-08-2019
Երկնիշ տնտեսական աճ արձանագրելը ֆանտաստիկայի ժանրից չէ. Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
679 դիտում
21:08 14-11-2024
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն առաջին անգամ հայկական խաշ է համտեսել
733 դիտում
20:42 14-11-2024
Մակունցն ու Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնմանը
700 դիտում
20:29 14-11-2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի ԱԺ նախագահի հետ