211652_close_icon
views-count1604 դիտում article-date 11:50 29-08-2019

Վայոց ձորի և Տավուշի մարզերում կվերականգնվի կենսական նշանակության երկու ճանապարհահատված

Վայոց ձորի և Տավուշի մարզերում կվերականգնվի կենսական նշանակության ևս երկու ճանապարհահատված։ Ինչպես հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, այդ մասին կնքվել է պայմանագիր «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի և շինարարական աշխատանքների մրցույթը շահած ընկերությունների միջև։ Կվերականգնվեն Տավուշի մարզում Մ4-Գետահովիտ մոտ 1.4 կմ և Վայոց ձորի մարզում՝ Մ2-Գետափ մոտ 2.76 կմ երկարությամբ ճանապարհահատվածները։ Շինարարական աշխատանքները կմեկնարկեն արդեն առաջիկա օրերին։ Իսկ աշխատանքների ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է 2020 թվականի ամռանը։ Ճանապարհները կվերականգնվեն ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագիր լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։

Նմանատիպ նյութեր