415434 դիտում
22:58 28-08-2019
Տարօրինակ դեպք Արարատի մարզում. 52-ամյա բախտագուշակը հաճախորդին ասել է՝ 60 հազար դրամ տուր՝ օգնեմ, որ վթարի չենթարկվես
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Արարատի մարզում տեղի ունեցած խարդախության փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ օգոստոսի 27-ին, ոստիկանության Մասիսի բաժին է դիմել Արտաշատ քաղաքի բնակիչ, 48-ամյա Գայանե Հ.-ն և հայտնել, որ ինքը այցելել է Մարմարաշեն գյուղ՝ բախտ նայողի մոտ և նրան վճարել 10 հազար դրամ, ինչից հետո բախտ նայողը նրան հայտնել է, որ պետք է լրացուցիչ տա 60 հազար դրամ, որպեսզի ինքը, որպես բախտագուշակ, օգնի իրեն՝ վթարի չենթարկվի:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գայանե Հ.-ն ոստիկաններին հայտնել է, որ հիմա ինքը գտնվում է բախտագուշակի տանը ու նրանից գումարը հետ են պահանջում, սակայն նրա աղջիկը ասել է, որ դանակը կմտցնի իր որովայնը:
Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Բուքուշյանի գլխավորությամբ, ովքեր պարզել են, որ Մարմարաշեն գյուղի 31-րդ փողոցի բնակիչ, 52-ամյա Լաուրա Մ.-ն իր տանը բախտ նայելու պատրվակով Գայանե Հ.-ի վստահությունը չարաշահելով, նրանից խաբեությամբ հափշտակել է 66 հազար դրամ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
3943 դիտում
19:28 17-06-2014
«ՌԵՍՈ»-ն հաճախորդին տրամադրել է շուրջ 9 մլն դրամ ապահովագրական հատուցում. ֆոտոշարք
Այս բաժնից
2062 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)