20116 դիտում
14:40 28-08-2019
Գեղարքունիքի մարզում այրման ու կոտրելու եղանակով վնասել են Կարճաղբյուր գյուղի արագաչափ սարքը, որը որոշ ժամանակ չի կարողանալու ֆիքսել վարորդների խախտումները
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ կամ այսօր անհայտ անձը կամ անձինք կոտրել է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի վարչական տարածքում գտնվող արագաչափ սարքը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ օգոստոսի 28-ին, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները ծառայության ընթացքում նկատել են, որ Վարդենիս-Երևան ավտոճանապարհի Կարճաղբյուր գյուղի տարածքում տեղակայված «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ին պատկանող արագաչափ տեսանկարահանող սարքը այրման և կոտրելու միջոցով վնասել են։
Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Վնասի չափը պարզվում է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
172726 դիտում
12:23 19-05-2020
44-ամյա վարորդը, տեսնելով, որ արագաչափ սարքը ֆիքսել է իր խախտումը, փորձել է վրեժը լուծել արագաչափ սարքի վրա
2084 դիտում
18:34 12-02-2018
Փետրվարի 14-ից նոր արագաչափ կգործարկվի Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում
37700 դիտում
15:30 23-10-2020
Անհայտ անձը կամ անձինք վնասել են Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արտաշատ քաղաքի հատվածում տեղադրված արագաչափ սարքը
Այս բաժնից
12691 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ