36534 դիտում
23:38 27-08-2019
Հերթական վիճաբանություն-ծեծկռտուքը՝ Երևանում գործող «Շառլոտ Կաբարե» գիշերային ակումբում. բերման ենթարկվածներից 2-ը ակումբի պատասխանատուներն են
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օգոստոսի 24-ին հերթական վիճաբանություն-ծեծկռտուքն է տեղի ունեցել Երևանի Բաղրամյան պողոտայում գործող «Շառլոտ Կաբարե» գիշերային ակումբում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 05:50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված գիշերային ակումբի մոտ ծեծկռտուք է տեղի ունենում և լսվում են հայհոյանքներ:
Նշված վայր է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատվի խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գուկարտակի 1-ին վաշտի ծառայողները:
Ոստիկանները նշված վայրից վիճաբանելու, միմյանց փոխադարձ հարվածներ հասցնելու, հայհոյելու և կոպիտ կերպով հասարակական կարգը խախտելու համար ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչներ, 24-ամյա Գուրգեն Գ.-ին, 31-ամյա Արտաշես Մ.-ին, 39-ամյա Սպարտակ Ծ.-ին և Գորիս քաղաքի բնակիչ, 40-ամյա Ազատ Ա.-ին:
Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից Սպարտակ Ծ.-ն և Ազատ Ա.-ն նշված ակումբի պատասխանատուներն են:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12772 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ