211652_close_icon
views-count2135 դիտում article-date 23:40 27-08-2019

Գողացված հեծանիվը րոպեներ անց հայտնաբերվեց

Օգոստոսի 26-ին, ժամը 01.50-ին, Մաշտոցի պողոտայում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողներին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ Շահումյան դպրոցի մոտից գողացել են իր հեծանիվը: Տասը րոպե անց պարեկապահակետային ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Սարի թաղի բնակիչ 18-ամյա մի երիտասարդի: Նա տվել է խոստովանական բացատրություն: Գողոնն առգրավված է, նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր