Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. մինչ գյուղացիները խուճապի էին մատնվել, թե Աշոտավան բնակավայրի խմելու ջրի ջրավազանում օձեր են հայտնվել, Սիսիանի հրշեջ-փրկարարները օպերատիվորեն ժամանեցին գյուղ և օձերին դուրս բերեցին այնտեղից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Այսօր՝ օգոստոսի 25-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում  Արտակարգ իրավիճակների  նախարարության Սյունիքի մարզային փրկարարական վարչության  Սիսիանի թիվ  57 հրշեջ-փրկարարական ջոկատ ահազանգ է ստացվել, որ  Սիսիան համայնքի Աշոտավան բնակավայրի խմելու ջրի ջրացազանում բնակիչները օձեր են նկատել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ գյուղացիները խուճապի էին մատնվել, Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները կարճ ժամանակում, հասնում են   Աշոտավան բնակավայր և փրկարարներ Ֆելիքս Վահանյանն ու Վահագն Ստեփանյանը ջրավազանից դուրս են բերում լորդու տեսակի օձերին:
Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի
                                            
                    
                                            
                        
            

