211652_close_icon
views-count57872 դիտում article-date 10:43 25-08-2019

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes-ն ու ГАЗ 24-ը. վթարի վայրում ամբողջովին թափված էր գյուղմթերք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:40-ի սահմաններում Մասիս Էջմիածին ավտոճանապարհի Զորակ-Դաշտավան գյուղերի խաչմերուկում բախվել են Հարություն Մարգարյանի վարած Mercedes մակնիշի 34 QD 325 համարանիշի և Արմեն Իսայանի վարած ГАЗ 24 մակնիշի 34 ZZ 102 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարատակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր