211652_close_icon
views-count5450 դիտում article-date 17:46 24-08-2019

«Սպայկա» ընկերության բեռնատարներն արդեն երրորդ օրն է շարունակում են կանգնած մնալ Վերին Լարսի անցակետում

«Սպայկա» ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Հայկական դեղձով բեռնված «Սպայկա» ընկերության բեռնատարները, որոնց նկատմամբ նշանակված է մաքսային զննում արդեն երրորդ օրն է շարունակում են կանգնած մնալ Վերին Լարսի անցակետում. կուտակումները շարունակվում են: Ինչպես հայտնել էինք ավելի վաղ՝ տարածքը, որտեղ բեռնատարները պետք է ենթարկվեն մաքսային զննման, ապահոված չէ գյուղմթերքի պահպանման համար անհրաժեշտ պայմաններով և առաջին հերթին՝ գյուղմթերքի բեռնաթափման, բեռնաբարձման և պահպանման աշխատանքների համար սահմանված ջերմաստիճանային ռեժիմով: Կից [url=https://wetransfer.com/downloads/5bebd0f0a45f3542c6b436a49997820920190824125054/b29fa3]տեսանյութում[/url] պարզ երևում է՝ ինչ պայմաններում է կատարվում գյուղմթերքի զննումը Վերին Լարսում և կից նկարներում ինչպես պետք է լինի գյուղմթերքի բեռնաթափումը, բեռնաբարձումը սառնարանային պայմաններում, որի արդյունքում չի խախտվում ջերմաստիճանային ռեժիմը: Հ.Գ. Դեղձով բեռնված մեքենաները սկզբից անցել են ռենտգենային ստուգում, որի արդյունքները եղել են դրական: Նրանից հետո նշանակել զննում, որի հիմնավորումը չկա: Ինչևիցէ ընկերությունը պատրաստ է կատարել մաքսային մարմնի պահանջը, եթե վերջիններս դեղձի մաքսային զննման ողջ գործընթացը /բեռնաթափումը, տեղափոխումը զննման վայր, բեռնաբարձումը/ իրականացնեն անհրաժեշտ ջերմային ռեժիմի պահպանմամբ»:

Նմանատիպ նյութեր