Հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար
                        Օգոստոսի 23-ին ժամը 11-ին, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել նույն բնակավայրի 23-ամյա մի բնակիչ, որը օգոստոսի 21-ից հետախուզվում էր  ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: Խափանման միջոցը՝ կալանք: 
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

