211652_close_icon
views-count2259 դիտում article-date 12:09 24-08-2019

Բա որ շոուն կա, էլ ինչների՞ս են պետք տնտեսական հեղափոխությունն ու օտարերկրյա ներդրումները. Գևորգ Պետրոսյան

Ամենահրաշագործ «մթերքը» շոուն է. մեկ անգամ «ուտում ես» եւ 1,5 տարի մոռանում սնվելու մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Մեզ խաբել են... Պարզվում է՝ դպրոցից սկսած՝ մեզ խաբել են, խաբել են անխնա եւ անընդմեջ... Խաբել են՝ սովորեցնելով, թե ամենակալորիական մթերքները կենդանական ճարպեր եւ բուսական յուղեր պարունակող ուտեստներն են, արեւածաղիկն ու ընկուզեղենը... Պարզվում է՝ դա այդքան էլ այդպես չէ... Մի ավելի կալորիական ու հրաշագործ «մթերք» կա. դա շոուն է... Մեկ անգամ «ուտում ես» եւ առնվազն մեկուկես տարի մոռանում սնվելու մասին... Է հա, բա որ շոուն կա, էլ ինչների՞ս են պետք տնտեսական հեղափոխությունն ու օտարերկրյա ներդրումները»:

Նմանատիպ նյութեր