74189 դիտում
23:59 23-08-2019
Կրասնոդարի մարզում ավտովթարի զոհերը Հայաստանի քաղաքացիներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Կրասնոդարի երկրամասի Արմավիրի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է Արմավիրի բնակիչ, Nissan Qashqai-ի 65-ամյա վարորդը, ինչպես նաև Opel ավտոմեքենայում գտնված 3 մարդ՝ Հայաստանի քաղաքացիներ 35-ամյա վարորդը, 31-ամյա եւ 81-ամյա ուղեւորուհիները, հաղորդում է [url=https://kubnews.ru/proisshestviya/2019/08/23/v-krasnodarskom-krae-v-zhestkom-dtp-pogibli-4-cheloveka-postradal-6-letniy-rebenok/]kubnews.ru[/url]-ն:
Գործակալությունը մանրամասնում է, որ մինիվենի 9-ամյա ուղևորուհին, որը ևս Հայաստանի քաղաքացի է, տեղափոխվել է Արմավիրի քաղաքային հիվանդանոց:
[url=https://news.am/arm/news/530030.html?fbclid=IwAR1DuQ4_u1jnF6pHR8irK6KqF3WwpmFTgLd079zKU7f4Sk5sPYWI2nPJX20]NEWS.am[/url]-ի տեղեկություններով՝ վթարից զոհված 81-ամյա ուղեւորը Մարգուշ Հովհաննիսյանն է, որ երկար տարիներ ուսուցչուհի է աշխատել Զորական գյուղի դպրոցում։
Ոստիկանության աշխատակիցները պարզում են դեպքի հանգամանքները:
Ավտովթարը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին, ժամը 17.40-ի շրջանում «Կավկազ» դաշնային ավտոճանապարհի 172-րդ կիլոմետրում՝ Զավետնի գյուղի մոտ:
Ավելի վաղ «Կուբանսկիե նովոստի»-ն հաղորդել էր, որ Արմավիրի մերձակայքում միմյանց են բախվել Nissan Qashqai քրոսովերն ու Opel Zafira մինիվենը: Վթարի հետեւանքով զոհվել է 4 մարդ՝ երկու ավտոմեքենաների վարորդներն ու մինիվենի երկու կին ուղեւորները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
3472 դիտում
16:12 27-08-2016
Մոսկվայում պահեստի խոշոր հրդեհի բոլոր զոհերը Ղրղզստանի քաղաքացիներ են. աղբյուր
Այս բաժնից
928 դիտում
11:36 11-02-2025
Ո՞վ է լինելու «Արմավիր» ՔԿՀ-ի պետը. aravot.am
931 դիտում
11:28 11-02-2025
Երևանում հանրային տրանսպորտն անվճար կլինի 4 և ավելի երեխա ունեցողների համար
958 դիտում
11:11 11-02-2025
Հայտնի է՝ ովքեր ընտրվեցին Փաստաբանների պալատի խորհրդի անդամներ