211652_close_icon
views-count7668 դիտում article-date 18:19 23-08-2019

Արտակարգ դեպք Արմավիրի բանտում. պատուհանի ճաղավանդակից հայտնաբերվել է կնոջ և աներորդու սպանությունների մեջ մեղադրվող 64-ամյա տղամարդու կախված դին

«Արմավիր» ՔԿՀ–ում այսօր՝ օգոստոսի 23-ին կալանավորի դի է հայտնաբերվել։ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը հայտնաբերել է կալանավորված անձ, 64–ամյա Ժորա Հակոբյանի դին՝ պատուհանի ճաղավանդակից իրեն հատկացված սավանով կախված վիճակում: Ժ. Հակոբյանը մեղադրվում էր կնոջ և աներորդու սպանությունների համար: ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Ժ. Հակոբյանը ձերբակալվել էր 11.06.2019թ.-ին: 14.06.2019թ.-ին ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, և նույն օրը նա տեղափոխվել էր ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ: Ժ. Հակոբյանը գտնվել է հոգեկան անհավասարակշիռ վիճակում, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ: ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բժիշկների կողմից ախտորոշվել է օրգանական էնցեֆալոպաթիա, հրավիրվել է հոգեբույժ, որը նշանակել է համապատասխան բուժում: 12.08.2019թ.-ից Ժ. Հակոբյանը հայտարարել էր հացադուլ և տեղափոխվել այդ նպատակով հատուկ առանձնացված խուց: Վերջինս եղել է հիմնարկի բժիշկների հսկողության տակ և ստացել դեղորայքային բուժումներ: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ ՔԿ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր