1579 դիտում
20:25 23-08-2019
Թմրամիջոցների համացանցային վաճառք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հանրապետությունում շարունակվում է ՙԿանեփ-կակաչ-2019՚ համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի շրջանակներում էլ Արաբկիրի քրեական հետախույզները բացահայտել են թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպք:
Դեռևս այս տարվա մայիսի 12-ին, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Արաբկիրի ոստիկանները բաժին բերման էին ենթարկել երկու երիտասարդի: Նրանցից մեկի՝ մայրաքաղաքի Գալշոյան փողոցի 27-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր կաթոցիչ՝ ՙՄԴՄԱ-2201՚ տեսակի թմրամիջոցով: Հարուցվել էր քրեական գործ:
Հետագա միջոցառումների արդյունքում Արաբկիրի քրեական հետախույզները ստացան օպերատիվ նոր տվյալներ: Օգոստոսի 21-ին մայրաքաղաքի Ճառագայթային փողոցի մի շենքի իր բնակարանից, ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով, նրանք բերման ենթարկեցին 22-ամյա մի երիտասարդի: Տվյալները, որ հենց նա է համացանցի միջոցով թմրանյութ վաճառել մայիսի 12-ին բերման ենթարկված 27-ամյա երիտասարդին՝ հաստատվեցին:
Արաբկիրի քննչական բաժին ներկայացված 22-ամյա երիտասարդը խոստովանեց, որ ինտերնետային կայքերի միջոցով երեք անգամ ինքն է իրացրել վերոնշյալ թմրամիջոցը:
Երիտասարդը ձերբակալվել է, նախաքննությունը շարունակվում է:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2087 դիտում
23:13 16-03-2022
Բացահայտվել են համացանցային հավելվածներով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբեր
808 դիտում
11:51 13-03-2024
Մոսկվայի մարզում ձերբակալվել են ՀՀ քաղաքացիներ, որոնք կազմակերպել են թմրամիջոցների արտադրություն ու վաճառք
Այս բաժնից
367 դիտում
09:17 19-05-2024
Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի՝ Ֆրանկոֆոնիայի հարցերով համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետ
598 դիտում
09:03 19-05-2024
Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
739 դիտում
23:27 18-05-2024
Հավատացա՜ծ եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչեւ վերջ տանելու է․ գնդապետ Մախսուդյան