211652_close_icon
views-count685 դիտում article-date 17:06 23-08-2019

«Կանեփ-կակաչ-2019» միջոցառումը շարունակվում է

«Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Տավուշի մարզային վարչությունների ու Իջևանի բաժնի ծառայողների ստացած օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, օգոստոսի 22-ին, ժամը 15.10-ին, Այգեհովիտ գյուղի բնակիչ 33-ամյա տղամարդու տան այգում հայտնաբերվել է կաթսայի մեջ աճեցրած երեք և վայրաճ մեկ կանեփի թուփ: Նկուղից հայտնաբերվել է մոտ 120 գրամ կշռով չորացված կանեփանման զանգված: Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, ինքն է մշակել և չորացրել՝ անձնական օգտագործման համար: Նշանակվել է փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր