Մոուրինյոն կարող է գլխավորել ՊՍԺ-ն
Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնում կարող է փոխարինել Տոմաս Տուխելին:
Ֆրանսիայի առաջնությունում անհամոզիչ մեկնարկից հետո Տուխելը ներկայումս մեծ ճնշման տակ է գտնվում: 2-րդ տուրում ՊՍԺ-ն 1:2 հաշվով պարտվել էր «Ռենին»:
Մոուրինյոյին հետաքրքրել է ՊՍԺ հրավիրելու տարբերակը: Ակումբի կատարցի սեփականատերերը շատ բարձր են գնահատում նրան, որի առավելություններից մեկն էլ այն էր, որ տիրապետում է ֆրանսերեն լեզվի:
Ավելի վաղ Մոուրինյոն հայտարարել էր, որ կարոտումէ մարզչական աշխատանքը: Նա «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից պաշտոնանկ էր եղել 2018թ. դեկտեմբերի 18-ին և այդ ժամանակվանից ի վեր մնացել է առանց աշխատանքի:
Վերջերս հայտարարվեց, որ պորտուգալացին դարձել է ԱՊԼ-ի խաղերում Sky Sports-ի փորձագետը: