«Բեշիքթաշը» խզել է պայմանագիրը Օզբիլիզի հետ և նրան 2,25 մլն եվրո փոխհատուցում կվճարի
Թուրքական «Բեշիքթաշը» խզել է պայմանագիրը կիսապաշտպան Արազ Օզբիլիզի համար, հայտնել է Hurriyet-ը:
Հայաստանի հավաքականի 29-ամյա խաղացողը դրա դիմաց կստանա 2,25 մլն եվրո փոխհատուցում:
Հիշեցնենք, որ Օզբիլիզը «Բեշիքթաշ» էր տեղափոխվել Մոսկվայի «Սպարտակից» 2017 թվականին: