1437 դիտում
16:12 21-08-2019
Վաչե Տերտերյանն ընդունել է Խորվաթիայի Հանրապետության համայնքների միության պատվիրակությանը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Խորվաթիայի Հանրապետության համայնքների միության խորհրդի նախագահ Մարտին Բարիշեվիչի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Սուրեն Պապիկյանի և իր անունից ջերմորեն ողջունելով հյուրերին՝ Վաչե Տերտերյանը նշել է, որ Եվրոպայի խորհրդի տարբեր հարթակներում Խորվաթիայի հետ կառուցողական համագործակցությունն արգասաբեր պայմաններ է ստեղծում նաև միջտարածաշրջանային և միջհամայնքային մակարդակում հարատև գործակցություն կառուցելու համար։ Փոխնախարարը հյուրերին է ներկայացրել ՀՀ-ում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները, այս ուղղություններով ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաև վարչատարածքային բարեփոխումների արդյունքում արձանագրված ձեռքբերումները։
ԽՀ համայնքների միության խորրհրդի նախագահ Մարտին Բարիշեվիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ խորվաթական կողմը ևս հետաքրքրված է հանրապետությունների միջև ապակենտրոնացված համագործակցությամբ՝ այդ թվում՝ հաջողված փորձով և զարգացման ծրագրերով կիսվելու հարցում։ Նա նաև հավելել է, որ տարբեր ուղղություններով միջհամայնքային կառուցողական շփումներն իրենց հերթին կարող են նպաստել երկու երկրների միջև տնտեսական և բիզնես կապերի խորացմանը։
Հանդիպման ավարտին կողմերը մտքեր են փոխանակել փոխշահավետ համագործակցության ընդլայնման և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ՝ ընդգծելով Հայաստանի և Խորվաթիայի համայնքների միությունների միջև փորձի փոխանակման անհրաժեշտությունը։
Նմանատիպ նյութեր
1171 դիտում
21:33 26-01-2024
ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
1338 դիտում
13:24 08-08-2019
Վաչե Տերտերյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցչին
1584 դիտում
13:55 25-09-2019
Վաչե Տերտերյանն ընդունել է ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի տնօրեն Ժան-Ֆիլիպ Բուզուլին
Այս բաժնից
691 դիտում
13:14 31-01-2025
Փետրվարի 1-ին բոյկոտը շարունակում ենք. «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար