211652_close_icon
views-count1533 դիտում article-date 13:55 25-09-2019

Վաչե Տերտերյանն ընդունել է ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի տնօրեն Ժան-Ֆիլիպ Բուզուլին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի տնօրեն Ժան-Ֆիլիպ Բուզուլի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: Նախարար Սուրեն Պապիկյանի և իր անունից ողջունելով պատվիրակության անդամներին՝ Վաչե Տերտերյանը խիստ արդյունավետ է որակել ԵԽ-ի և Կոնգրեսի հետ երկարամյա բարձր մակարդակի շփումներն ու արդյունքահեն համագործակցությունը և գոհունակություն հայտնել կառույցի կողմից տարբեր ծրագրերի շրջանակներում Հայաստանին ցուցաբերված փորձագիտական և մեթոդական աջակցության համար։ Փոխնախարարը զրուցակիցներին է ներկայացրել Հայաստանում տարվող վարչատարածքային բարեփոխումների ընթացքը, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների և գործառույթների ապակենտրոնացման ուղղությամբ Հայաստանի կառավարության առաջնահերթությունները։ Կոնգրեսի տնօրեն Ժան-Ֆիլիպ Բուզուլն իր հերթին բարձր է գնահատել տեղական ինքնակառավարման մարմինների ինքնավարության հզորացմանը միտված ՀՀ կառավարության շարունակական ջանքերը և պատրաստակամություն հայտնել իրենց գործուն աջակցությունը ցուցաբերել տեղական ժողովրդավարության զարգացմանն ուղղված Հայաստանի վճռական քայլերին։ Կողմերը քննարկել են նաև համատեղ աշխատանքների կազմակերպմանն ու առաջիկա գործողությունների ծրագրերին առնչվող ընթացակարգային հարցեր։

Նմանատիպ նյութեր